Միջերկրական ծով Է մտել ԱՄՆ-ի ավիակիր խումբը՝ «Ջորջ Բուշ»-ի գլխավորությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում Է Մերձավոր Արեւելք» ուղեւորվող «Ջորջ Բուշ» ատոմային ավիակիրը, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Ջիբրալթարի լրատվական կայքերը:
ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի վեցերորդ օպերատիվ նավատորմի մամուլի ծառայության տվյալներով՝ նավախմբի կազմում, բացի «Ջորջ Բուշ» ավիակրից, մտնում են «Ֆիլիպին Սի» եւ «Հյու Սիթի» հրթիռային հածանավերը, ինչպես նաեւ «Լաբուն» եւ «Թրաքսթոն» հրթիռային Էսկադրային ականակիրները:
Ենթադրվում Է, որ Միջերկրական ծովի արեւելյան մասում գտնվելու ընթացքում «Ջորջ Բուշ»-ի տախտակամածային օդուժը կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներին հասցվող ավիահարվածներին, ինչպես մինչ այդ անում Էր ավելի վաղ տարածաշրջան ժամանած «Դուայթ Էյզենհաուեր» ատոմային ավիակրի խմբի օդուժը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



