Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տիգրան Օհանյանի հստակ ձեռագիրը և՛ իր տաղանդի, և՛ աշխատանքի արդյունքն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երիտասարդ օպերային երգիչ Տիգրան Օհանյանին պատվոգիր է հանձնել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` նախարարը տենորի ղեկավար Լևոն Ջավադյանին շնորհել է նախարարության ոսկե մեդալ:

«Կուլտուրա» հեռուստաալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը շուրջ երկու ամիս ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին 2016-ի դեկտեմբերի 26-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում: Հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ, հայազգի երիտասարդ տենորն արժանացավ պատվավոր 1-ին մրցանակին: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենյա Նեստերենկոն: 

 «Մրցույթի բոլոր մասնակիցներն ընկերներ դարձան, կարելի է ասել՝ դա մի մեծ ընտանիք էր, որում հրաշալի մթնոլորտ էր տիրում: Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և շնորհակալ եմ եղել անգամ այն դեպքում, երբ դուրս եմ մնացել, որովհետև դա ինձ համար աշխատելու ավելի հզոր շարժառիթ է դարձել»,- ՀՀ մշակույթի նախարարից պատվոգիրը ստանալուց հետո ասաց երիտասարդ տենորը և հավելեց, որ երբեմն արվեստագետը, որը ժամանակից շուտ է հաջողության հասնում, մտածում է՝ վե՛րջ, այլևս աշխատելու կարիք չունեմ:

Չնայած միջազգային հարթակներում ունեցած հաջողությունների` Օհանյանն իր աշխատանքային մշտական հասցեն Երևանի օպերային թատրոնն է համարում:
Իր սանի հաջողությունների մասին Տիգրանի ղեկավարը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանը, ասաց.
«Տիգրանի մոտ երգեցողության լավ հիմք է դրել նրա դասախոսը՝ լուսահոգի Ռաֆայել Հակոբյանցը: Որպես Գեղամ Գրիգորյանի գործի շարունակող՝ ես փորձում եմ օգնել երիտասարդներին, այդ թվում և Տիգրանին, որպեսզի Հայաստանի պերային թատրոնն ունենա ամենաբարձր մակարդակ ունեցող պրոֆեսիոնալ թիմ: Երիտասարդներն այսօր միանգամայն այլ մտածելակերպ ունեն, որովհետև, ի տարբերություն խորհրդային տարիների, շփումները շատ են, սովորելու, կատարելագործվելու հնարավորություններն՝ անսպառ: Տիգրանը հստակ ձեռագիր ունի, որը և՛ իր տաղանդի, և՛ աշխատանքի արդյունքն է»,-ընդգծեց Ջավադյանը:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան