Բելառուսը 15 մլրդ դոլար Է կորցրել ԵԱՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով. Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսը 15 միլիարդ դոլար Է կորցրել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անհավասար գների եւ պայմանների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտարարել Է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Այդ ընթացքում անհավասար գների, անհավասար պայմանների պատճառով Բելառուսը 15 միլիարդ դոլար Է կորցրել:
Նրանք ընդունում են այս թիվը: Եվ ահա նրանք այժմ մեզ տվել են հինգ միլիարդի վարկեր: Դե ինչ՝ լավ Է. մեզնից 15 միլիարդ խլել գների միջոցով եւ ապա մեզ տալ մեր իսկ փողը, եւ այն Էլ սոսկ երրորդական մասն ավելի մեծ տոկոսով, քան ԱՄՀ-ն Է տալիս»,- ասել Է Լուկաշենկոն Մինսկում կայացած մեծ մամուլի ասուլիսում:
Այդուհանդերձ, պետության ղեկավարը վստահություն Է հայտնել, որ Մոսկվան եւ Մինսկը կկարողանան լուծել բոլոր վիճելի հարցերը եւ համաձայնության գալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



