Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին «Уаз»-ը սահել է դեպի ձորը և կողաշրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «Уаз» մակնիշի 32 LS 597 պետհամարանիշով ավտոմեքենան մոտ 80 մ սահել է դեպի ձորը և կողաշրջվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հա սնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1983 թ. ծնված Վ. Ս.-ը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



