Դատարանը բավարարեց դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով պաշտպանների միջնորդությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ անգամ անընդմեջ հետաձգվեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան Էլզա Զաքարյանի գործով դատավարությունը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ: «Արմենպրես»- հաղորդմամբ` ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպաններ Վարդուհի Էլբակյանն ու Արա Ղազարյանը միջ նորդություն ներկայացրին իրենց տրամադրել գործում առկա նյութերը լազերային սկավառակների պատճենների տեսքով, այդ թվում՝ Բարսեղյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, կաշառքի նմանակում օպերացիան և առկա մյուս ապացույցները:
Դատարանը բավարարել է միջնորդությունը և որոշել է նյութերը տրամադրել պաշտպանական կողմին:
Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 9-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



