Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պրագմատիզմը կհաղթանակի ամբոխավարությանը եւ ամբոխահաճությանը. Արտաշես Գեղամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

   Եվ այսպես, 2017թ. փետրվարի 1-ին, Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և գործարարների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ այս շաբաթ նախարարությունները և գերատեսչությունները հրապարակելու են ներդրումային ծրագրերը։ «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է $2.4 մլրդ, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է հ ամարում իրագործել $830-850 մլն արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը։ Այս հայտարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության ավելի վաղ (2016թ. հոկտեմբերի 18) հրապարակված Ծրագրի և կազմավորումից հետո կառավարության կատարած 100-օրյա աշխատանքի մասին Հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) հետ միասին, ամբողջական պատկերացում է տալիս առաջիկա տարիներին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ ՀՀ գործադիր իշխանության տեսլականի մասին։

Բարդ աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում, հատկապես Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությունը Հայաստանի քաղաքական դասից անհետաձգելիորեն պահանջում են մշակել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման միասնական ռազմավարություն, որի իրագործումն էապես կամրապնդի մեր երկրի տնտեսական անվտանգությունը։ Կարծում եմ, որ ՀՀ կառավարության վերոնշյալ փաստաթղթերը կարող են և պետք է դրված լինեն Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերի նախընտրական բանավեճի հիմքում։ Հատուկ հրավիրում եմ ընթերցողների ուշադրությունն ասվածին, որովհետև առանձին ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից արդեն իսկ ուրվագծվում է բավական տարօրինակ, ավելի շուտ՝ տագնապալի վարքագիծ։ Ինչ նկատի ունեմ։ ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը քանիցս ընդգծել է տնտեսական քաղաքականության հարցերին որակապես նոր մոտեցման անհրաժեշտության մասին։ Ավելին, 2016թ. սեպտեմբերի 6-ին, ելույթ ունենալով Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, ՀՀ նախագահն ասել է. «Նա (Կարեն Կարապետյանը- Ա.Գ.) իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում , հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն»։

Նոր մոտեցումն, անկասկած, ենթադրում է տնտեսությունում կատարվող գործընթացների քննադատական իմաստավորում, երկրի առջև ծառացած խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ։ Հատկանշական է, որ իրագործելով ՀՀ նախագահի հանձնարարականները՝ ՀՀ կառավարությունը կարևորում է ներդրումների լայն ներգրավման հարցերը։ Չէ՞ որ համաշխարհային տնտեսության բաց և ինտեգրացված բնույթի պայմաններում շատ կարևոր է ներմուծել նոր գաղափարներ, տեխնոլոգիաներ և նոու-հաու աշխարհի զարգացած տնտեսություն ունեցող երկրներից։ Եվ ահա, այս նպատակներին հասնելու միջոցներից մեկը մեզ համաÖ € օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումն է, որոնք ուղղվելու են երկրի տնտեսությունում առկա արտահանական ուղղությունների զարգացմանն ու նորերի որոնմանը, աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացմանը։ Այս քաղաքականությունն այլընտրանք չունի, քանզի փորձը ցույց է տալիս, որ այն երկրների տնտեսությունները, որոնք որոշել են մրցակցել ներմուծման հետ ազգային մակարդակով, այլ ոչ թե մրցակցել արտասահմանյան շուկաների համար, շատ չանցած հասնում են իրենց աճի առավելագույնին։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որի ներքին շուկան, ցավոք, շատ փոքր Õ �։ Բայց սկզբունքորեն ճիշտ չէր լինի միայն արտահանման զարգացման ուղղությամբ կողմնորոշվելը։ Կարևոր է նաև բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ներմուծումը կրճատելուն, ներքին պահանջարկի բավարարմանն ուղղված հայրենական արտադրության զարգացմանը։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել նաև ներդրումների ծավալի ավելացմանը, ազգային արտադրողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Տնտեսական զարգացման ռազմավարությունը պետք է հենվի տնտեսական այնպիսի քաղաքականության վրա, որը կորոշի ինչպես արտահանման ծավալների աճին, այնպես էլ ներմուծման ծավÕ �լները կրճատելուն ուղղված ներդրումների օպտիմալ հարաբերկացությունը։ Նշենք, որ ՀՀ-ում սպառողների մեծ պահանջարկը վայելող ապրանքների 25 տեսակներից, որոնք մեծ ծավալներով ներմուծվում են, 19 անուն ապրանքների պարագայում կարելի է զգալիորեն կրճատել դրանց ներմուծումը։ Օրինակ, ՀՀ-ում սպառվող խոզի մսի 30%-ը, հավի մսի 73,7%-ը, կարագի 89%-ը, ցորենի 43%-ը, մակարոնեղենի 69,1%-ը, ծխախոտի արտադրանքի 51,7%-ը և այլն 2016թ. ներմուծվել է (Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-դեկտեմբերին, էջ 239)։ Ընդհանուր առմամբ, այս տեսականու միայն 19 ապրանքատեսակներ ի պարագայում ներմուծման կրճատման ընդհանուր ծավալը կարող է կազմել $501 մլն 626, 5 հազար։

Այս առումով խիստ կարևոր է, որպեսզի հասարակությունը, քաղաքական կուսակցությունները, տեղեկացված լինելով, որ ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկա օրերին ներդրումային ծրագրեր ներկայացնել, ամենագործուն մասնակցությունն ունենան այդ ծրագրերի քննարկմանը։ Շահագրգիռ մասնակցություն ունենալով այդ ծրագրերի քննարկմանը, ներկայացնելով իրենց դիտողությունները և այլընտրանքային առաջարկները երկրի առջև ծառացած մարտահրավերների և սպառնալիքների հաղթահարման հարցերի վերաբերյալ՝ մեր քաղաքացիները դրանով իսկ համամասնակից կդառնան պատասխանատու այն աշխատÕ �նքին, որը պետք է արվի ամենամոտ ապագայում։ Նման մոտեցումն, անկասկած, թույլ կտա մեր քաղաքացիներին ավելի օբյեկտիվ գնահատել այս կամ այն քաղաքական կուսակցության, այս կամ այն նախընտրական դաշինքի օգտակարության աստիճանը մեր տնտեսության առջև կանգնած այդ հրատապ, վճռորոշ խնդիրների լուծման գործում։ Որքան ավելի շահագրգիռ և փաստարկված լինեն այդ բանակռիվները, այնքան ավելի մեծ կլինի մեր քաղաքացիների վստահությունն այն քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի հանդեպ, որոնք ոչ թե խոսքով, այլ իսկապես են շահագրգռված մշակելու և իրականացնելու ՀՀ զարգացÕ �ան որքան հնարավոր է ավելի արդյունավետ ռազմավարություն։ Իդեալական պարագայում կառավարող Հանրապետական կուսակցությունը, նրա ընդդիմախոս քաղաքական կուսակցությունները և դաշինքները կարող են, օրինակ, պայմանավորվել երկրի աճի միասնական ռազմավարության շուրջ, որին նրանցից յուրաքանչյուրը կհետևի իշխանության ղեկին գտնվելու ժամանակաշրջանում։ Եվ եթե ֆորմալ համաձայնությունը չկնքվի էլ, ապա միանգամայն հավանական է, որ զարգացման խելամտորեն կազմված ռազմավարությունը, որը կվայելի հասարակության վստահությունը, կունենա երկարաժամկետ բնույթ անգամ այն նÕ �խաձեռնած կառավարության փոխվելու դեպքում։

Առաջիկա բանավեճերի ընթացքում, կարծում եմ, կա մի շարք հարցերի, գործոնների նախնական վերլուծության անհրաժեշտություն, որոնք կարող են էապես ազդել զարգացման միասնական ռազմավարության մշակման վրա, համապատասխան ճշգրտումներ մտցնել այդ փաստաթղթում։ Վերլուծության ենթակա հարցերի թվում կարելի է առանձնացնել, օրինակ, հետևյալները. վերջին տարիներին ինչպիսի՞ն է եղել Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ կուտակման նորմի դինամիկան, այսինքն՝ ինչպիսի՞ն է ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ ծավալում։ Գաղտնիք չէ, որ կուտակման նորմը կարևոր բնութագրիչ է, որը Õ �եծապես ազդում է տնտեսական աճի տեմպերի վրա, քանի որ հավասար այլ պայմաններում որքան ավելի բարձր է կուտակման նորմը, այնքան ավելի զգալի են տնտեսական աճի տեմպերը, և հակառակը։ Բնական է, որ այս հարցն արժանի է մանրամասն ուսումնասիրման։

Կարևոր է նաև տալ համեմատական վերլուծությունն այն բանի, թե որքան ենք մենք վճարում օտարերկրյա վարկատուներին ավելի վաղ ստացած վարկերի մարման համար և որքան ենք ստանում արտասահմանից, այսինքն՝ պարզենք, թե ինչպիսին է ներդրումային գործողությունների հաշվեկշիռը՝ դրակա՞ն է, թե՞ բացասական։ Ցավոք, Հայաստանի համար այդ հաշվեկշիռը լուրջ տագնապ է հարուցում։ Այսպես, վերջին տարիներին ուղղակի ներդրումները բացասական են եղել. 2013թ. – մինուս $353,52 մլն, 2014թ. – մինուս $365,00 մլն, 2015թ. – մինուս $169,79 մլն, 2016թ. հունվար-սեպտեմբեր – մինուս $182,46 մլն։ Հարկ է հավ ելել նաև, որ այդ նույն ժամանակաընթացքում տեղի է ունեցել ՀՀ ներքին և արտաքին պետական պարտքի սպասարկման ծավալների ամենամյա աճ։ Այսպես, 2013թ. ներքին պետական պարտքի սպասարկման վրա ծախսվել է 29 մլրդ 921,5 մլն դրամ, իսկ 2014թ.՝ 33 մլրդ 56,7 մլն դրամ (աճը՝ 110,5%), արտաքին պետական պարտքի սպասարկման վրա 2013թ. ծախսվել է 16 մլրդ 824,4 մլն դրամ, արտաքին պետպարտքի վրա՝ 28 մլրդ 587,4 մլն դրամ (աճը՝ 169,9%)։ Պետական պարտքի սպասարկման աճի այս միտումը պահպանվել է նաև հաջորդ երկու տարիներին։ Եթե 2015թ. ներքին պետական պարտքի սպասարկումը եղել է 32 մլրդ 179,4 մլն դրամ ծավալով, ապա 2016թ. այդ թ իվը եղել է 42 մլրդ 32,2 մլն (աճը՝ 130,6%), արտաքին պետական պարտքի սպասարկման համար 2015թ. հատկացվել է 41 մլրդ  904,7 մլն դրամ, 2016թ.՝ համապատասխանաբար 56 մլրդ 244,2 մլն դրամ (աճը՝ 134,2%)։

Ինչպես երևում է վերոբերյալ տվյալներից, նախկինում վերցված վարկերի տոկոսավճարները բնավ չեն հավասարակշռվում օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ։ Ավելին, դրանք բացասական են և վկայում են կապիտալի արտահոսքի մասին, այսինքն՝ վերջին չորս տարիներին ներդրողներն իրենց միջոցներից ավելի շատ են վերցրել ՀՀ տնտեսությունից, քան ներդրել են։ Այս հանգամանքն էլ ավելի է ընդգծում օտարերկրյա ներդրումների լայն ներգրավման ուղեգծի իրագործման հարցում կառավարությանը բազմակողմանիորեն աջակցելու անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, շատ կարևոր է, որպեսզի կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված լինի Հայաստանի ՀՆԱ-ում կուտակման նորմի էական բարձրացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Ընդ որում՝ հարկ է մանրակրկիտ վերլուծել յուրաքանչյուր ձեռնարկության, ընդհանրապես յուրաքանչյուր ճյուղի առկա հնարավորությունները՝ ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, առավել հեռանկարային և նշանակալի նախագծերի վրա դրանք կենտրոնացնելու վերաբերյալ  հանձնարարականներ մշակելու նպատակով։ Նման Õ �ոտեցումը խիստ հրատապ է, քանի որ ներքին ներդրումների խթանումը, արտադրության աճի զգալի բարձրացման հետ մեկտեղ, դրական ներգործություն կունենա Հայաստանի ներդրումային գրավչության վրա։

Այս առնչությամբ կուզենայի հատկապես նշել, որ երկրի ներդրումային գրավչության վարկանիշը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար (որը հաշվարկվում է համապատասխան ինդեքսի՝ FDI Conficlence Index-ի հիման վրա) ոչ քիչ չափով կախված է պետության տնտեսական, քաղաքական, սոցիալական, էկոլոգիական կայունությունից։ Դա, բնականաբար, հատուկ պատասխանատվություն է դնում երկրի քաղաքական դասի վրա, որի պարտքը քաղաքացիների, հայոց պետականության առջև այն է, որ օգտագործի գալիք նախընտրական քարոզարշավը (այս հանգամանքների հաշվառմամբ) Հայաստանի՝ որպես իրավական պետության, իմիջի հետագա բարելավման նպատակով։

Հարկ է նշել նաև, որ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետազոտությունները ցույց են տալիս. կոռումպացված համարվող երկրներ ավելի քիչ օտարերկրյա ներդրումներ են ուղղվում, ինչը նվազեցնում է հետագայում նրանց բարգավաճման հնարավորությունները։ Ուստի,  միանգամայն օրինաչափ է, որ Հաշվետվությունում ՀՀ կառավարությունն առաջնահերթ ուշադրություն է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին։ Հատկանշական է, որ օրերս Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ելույթ ունենալով Հայ-ամերիկյան առևտրային պալատի համաժողովում, մ իանգամայն իրավացիորեն խոսեց կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, միաժամանակ նշեց, որ կոռուպցիան կարող է սպառնալ Հայաստանի ազգային անվտանգությանը։ «Երբ 15 ամիս առաջ (դեսպանի պաշտոնին նշանակվելուց հետո) նշեցի կոռուպցիայի և ազգային անվտանգության միջև փոխադարձ կապի մասին, շատերը զարմացան կամ ուշադրություն չդարձրին... Ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ընթացած հանրային բանակռիվներում նշվում էր այն քայքայիչ ազդեցության մասին, որը կոռուպցիան կարող է թողնել ազգային անվտանգության հարցերի վրա, և այս հարցիÕ ¶ սևեռվեց հանրության ուշադրությունը»,- ասաց Ռ.Միլսը։ Ընդհանուր առմամբ կողմնակից լինելով ԱՄՆ դեսպանի՝ համաժողովի ընթացքում արտահայտած և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովմանն ուղղված առաջարկություններին՝ կուզենայի ուշադրություն դարձնել նաև հետևյալ հանգամանքին։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած դրական քայլերին՝ իրականացվող աշխատանքը, ինչպես քանիցս նշել է ՀՀ նախագահը, որակապես նոր մոտեցման կարիք ունի։ Կարծում եմ, որ արդյունավետությունն աշխատանքի այս հատվածում զգալիորեն ավելի ծանրա կշիռ կլինի, եթե ՀՀ կառավարությունը կարողանա պետական ողջ ապարատի աշխատանքում ներդնել նպատակների առաջադրման և ձևակերպման հայտնի և արդյունավետ տեխնոլոգիան՝ այսպես կոչված SMART-տեխնոլոգիան։ Վերջինի ներդրումը մեր կառավարության համար հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ իր իսկ առաջադրած նպատակները առավելագույնս հասկանալի և որոշակի կլինեն ու թույլ կտան լիակատար պատկերացում ունենալ, թե ինչպիսին է լինելու այդ նպատակների իրագործման վերջնարդյունքը (Specific – կոնկրետ են)։

Կարևոր է նաև, որպեսզի կառավարության առաջադրած նպատակները լինեն չափելի, որպեսզի կարելի լինի իմանալ, որ դրանք արդեն ձեռք են բերվել (Measurable – չափելի են)։

Խիստ էական է, որպեսզի այդ նպատակները լինեն իրականանալի նաև արտաքին գործոնների (ինչը հատկապես ակտուալ է Հայաստանի համար) և ներքին ռեսուրսների տեսանկյունից (Attainable – իրականանալի են)։

Անհրաժեշտ է, որպեսզի առաջադրված նպատակները հարաբերակցվեն այլ՝ ավելի ընդհանուր, ինչպես նաև ռազմավարական նպատակների հետ և աշխատեն դրանց ձեռքբերման համար (այսինքն՝ այն, ինչ արվում է այսօր, անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի ստացվի մեկ ամսվա և ավելի հեռահար ժամանակի համար ծրագրվածը և, հետևաբար, վերջնարդյունքում համապատասխանի նաև գլխավոր կենսական նպատակներին)։ Սա առաջադրված նպատակի հարաբերակցության պայմանն է (Relevant)։

Եվ վերջապես, նպատակը պետք է հստակ ժամանակի համար դրվի, պետք է լինեն դրան հասնելու կոնկրետ ժամկետներ (և միջանկյալ հսկիչ պահեր) (Time bounded – կապված են ժամանակով)։ Կարծում եմ, որ քաղաքական ուժերը, որոնք իսկապես են շահագրգռված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի կազմակերպմամբ և ոչ թե փորձում են իրենց շահն ունենալ ինչ-որ ամբոխահաճո դիվիդենդներ ստանալու տեսանկյունից, կօգտվեն գալիք նախընտրական քարոզարշավից և իրենց կոնկրետ առաջարկությունները կանեն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության հետագա բարձրացման ուղղությամբ։

Ավարտելով մտորումներս՝ կուզենայի վստահություն հայտնել, որ արդեն սկսված նախընտրական պայքարի արդյունքում պրագմատիզմը կհաղթանակի ամբոխավարությանն ու ամբոխահաճությանը։   

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար «Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանՕմանի ափերի մոտ խորտակվել է հնդկական Virat 1 նավըԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովԾառուկյանը Ֆերգյուսոնին հաղթելուց հետո խոսել է առաջիկա մենամարտի մասին Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման մասինՀաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. OxfamԻսպանիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ կրակը ընդգրկել է շուրջ 330 հեկտար, բնակիչները տարհանվել ենՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. ՆեթանյահուԱնտարկտիդան կորցնում է ձմեռային սառույցըԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնաuելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցՖոն դեր Լայենը կարող էր բարեփոխում նախաձեռնել Կալասի հետ ունեցած հակամարտnւթյան պատճառով. EuronewsԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանՀորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ ՌոդրիԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Մարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըՀերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԱյսօր ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում 40-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Opel Astra»-ով բшխվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին