ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները փետրվարի 3-ին, ժամը 20.10-ին, օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1985 թ. ծնված Թենգիզ Գ.-ին, որը 2014 թ. օգոստոսի 12-ից ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 160 հոդվածի 2-րդ մասի /յուրացում կամ վատնում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատա րելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



