Կոնստանտին Օրբելյանը ժամանակավորապես ստանձնել է Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնը
ՄՇԱԿՈՒՅԹՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական։
Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



