Ամերիկացի դատավորը ժամանակավորապես կասեցրել է միգրացիայի վերաբերյալ Թրամփի հրամանագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարթը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներդրված միգրացիոն սահմանափակումները մուսուլմանական մեծամասնությամբ 7 երկրների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, որոշման մեջ դատավորը շեշտել է, որ կառավարության ներկայացուցիչների այն պնդումները, թե դաշնային դատավորներն իրավասություն չունեն կասե ցնելու համար նախագահի հրամանագիրը, հիմնավոր չեն:
Նախորդ շաբաթ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագիրը երկրում մեծաքանակ ցույցերի պատճառ էր դարձել: Կասեցվել էին շուրջ 60 հազար ամերիկյան վիզաներ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատավոր Ռոբարթի որոշումը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



