Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Պյոտր Պորոշենկոյի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան լրա տվական ծառայությունը: Հեռախոսազրույցի թեմաները նշված չեն:
Նախորդ օրերին նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունել մի քանի համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս հանգստյան օրերը ԱՄՆ-ի ղեկավարը կանցկացնի իր սեփական ակումբում` «Mar-a-Lago»-ում, որը գտնվում է Փալմ Բիչի մոտակայքում:
«Mar-a-Lago»-ը նախկինում պատկանել է ամերիկացի մեծահարուստներից մեկի ժառանգին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



