Հարթաշենում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյանի լիազորությունները և որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակեց գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Հարթաշենի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյան համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Գագիկ Վանեսյանը 2015 թվականի օգոստոսի 10-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման և արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ:
Ընտրությունները կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլն 120 հազար դրամ, իսկ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը՝ 2 մլն դրամ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



