«Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել են այսօր՝ փետրվարի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրահատարանից փախուստի դիմած ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս․ Գրիգորյանին։
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այս պահին փախուստի դիմած կալանավորը գտնվում է Երևան քաղաքի ոստիկանությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից փախուստի է դիմել վիրահատության համար այնտեղ տեղափոխված կալանավորը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



