Լոռիում հարսանիքի շտապող ավտոշարասյունն 3 ժամից ավելի արգելափակվել է ձյան մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏաշիրի տարածաշրջանում հարսանիքի շտապող ավտոշարասյունն այսօր՝ փետրվարի 4-ին, ժամը 12:40-ին արգելափակվել է ձայն մեջ:
Կաթնառատ-Տաշիր ճանապարհը ձնաբքի պատճառով փակվել է, ինչի պատճառով հարսանեկան արարողության շտապող շուրջ 40 ավտոմեքենա չի կարողացել առաջ շարժվել: Հարսանքավորներն ստիպված են եղել սպասել, մինչեւ օգնության կհասնեն փրկարարները: Խցանված մեքենաները ձյան հաստ շերտից ազատելու համար փրկարարները մեծ ջանքեր են գործադրել. շարասյան ճանապարհը բացելու համար օգտագործվել է ձյուն մաքրող տեխնիկա:
Երեք ժամից ավելի արգելափակման մեջ մնացած մեքենաներին հաջողվել է շարունակել ճանապարհը միայն 16:00-ից հետո:



1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



