Լոնդոնում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել` բողոքելով Դոնալդ Թրամփի այցի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնում հազարավոր մարդիկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիայի են մասնակցում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի` Վեսթմինստերի աբբայության շենքի մոտ հավաքված բազմահազար ցուցարարները պահանջում են հետ կանչել Թրամփի` Միացյալ Թագավորություն այցելելու հրավերը:
Նշվում է, որ ցուցարարները շուրջ երեք կիլոմետր են անցել` քայլելով Լոնդոնում ԱՄՆ դեսպանատնից մինչև բրիտանական կառավարության շենք: Նրանք Թրամփի պետական այցի դեմ գրություններով պաստառներ էին տանում` վանկարկելով «Թերեզա Մեյ, ամոթ քեզ» արտահայտությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանացիները խնդրագիր էին հրապարակել` պահանջելով արգելել Թրամփի պետական այցը Բրիտանիա, որը 1.8 մլն ստորագրություն էր հավաքել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



