Գամբիայի նոր նախագահը չեղարկել է չորսօրյա աշխատանքային շաբաթը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳամբիայի նոր նախագահ Ադամ Բարոուն իր նոր հրամանագրով չեղարկել է երկրի նախորդ ղեկավարի օրոք գործող չորսօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պետաշխատողներն այժմ շաբաթական 36.5 ժամ են աշխատելու` երկուշաբթիից հինգշաբթի օրերին 08:00-16:00 ժամերին, իսկ ուրբաթ օրերին 08:00-12:30-ը։
Չորս տարի առաջ Բարոուի նախորդ Յահյա Ջամեն չորսօրյա աշխատանքային շաբաթ էր սահմանել` ուրբաթը հավելյալ հանգստյան օր հայտարարելով: Նա այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ երկրի մեծամասնություն կազմող մուսուլման բնակչությունը կկարողանա ուրբաթը նվիրել աղոթքներին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



