Մենք չենք շտապեցնի Սիրիայի հարցով ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական կողմը չի ծրագրում շտապեցնել սիրիական կարգավորման հարցով ժնևյան գործընթացը Աստանայում տեղի ունեցած կոնֆերանսից հետո: Profil-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք չենք ծրագրում շտապեցնել ժնևյան գործընթացը Աստանայի պատճառով: Մենք աջակցում ենք միջսիրիական բանակցությունների վերսկսմանը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի հովանու ներքո: Նախկինի պես համարում ենք, որ դրանց ձևաչափը պետք է լինի լայն, ներառական, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևով»,- ասել է նա:
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կոնկրետ միջոցներ է ձեռնարկում Ժնևում բանակցային գործընթացին նպաստելու ուղղությամբ, որն ազդակ է ստացել Աստանայում հանդիպման շնորհիվ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



