Ռանիերի. Չեմ հավատում, որ Լեսթերի ֆուտբոլիստներն այլևս չեն վստահում ինձ
ՍՊՈՐՏԱնգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին հայտարարել է, որ չի կորցրել հավատը ֆուտբոլիստների նկատմամբ նույնիսկ Պրեմիեր լիգայում անհաջող ելույթների պատճառով:
«Հասկանում եմ, որ այն ինչ արել ենք նախորդ մրցաշրջանում, յուրահատուկ էր, երազանք էր: Սակայն այժմ ամեն ինչ այլ կերպ է: Պետք է ընտրես. եթե անհաջողակ ես, ապա ամեն ինչ կորած է, եթե անհաջողակ չես, ապա պետք է պայքարես մինչև վերջ:
Հավատում եմ, որ կարող ենք ամեն ինչ փոխել, պետք է միասին լինենք երկրպագուների կողքին: Ցանկանում եմ, որ խաղացողները պայքարեն մինչև վերջ:
Չեմ հավատում, որ նրանք այլևս չեն հավատում ինձ: Զգում եմ, որ միասին ենք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



