«Լա Լա Լենդ»-ի ռեժիսորն արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրահայտ «Լա Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլի ռեժիսոր Դեմյեն Շազելը գեղարվեստական կինոարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին, ինչի մասին հաղորդում է eonline.com-ը:
«Ես կինոյով եմ զբաղվում, քանի որ սիրում եմ այն»,- մրցանակը ստանալիս ասել է Շազելը՝ մանրամասնելով, որ կինոյի զարմանահրաշ աշխարհին սիրահարված է 3 տարեկանից:
Ռեժիսորի խոսքով՝ կինոարվեստի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է հաղորդակցվել տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչների հետ:
Հավելենք, որ Շազելի նկարահանած «Լա Լա Լենդ»-ը «Օսկար» կինոմրցանակի անվանակարգերում առաջարդրվելու թվով կրկնել է հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի ռեկորդը:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



