Պակո. Ուրախ եմ, որ խփեցի այդ գոլը և վրայից հանեցի բեռը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պակո Ալկասերը մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ հաղթանակը, որում նա խփել էր «կապտանռնագույնների» կազմում իր առաջին գնդակը Պրիմերայում:
«Շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին հաղթել, և պետք է շարունակենք նման ոգով: Թիմակիցներս նույնպես ուրախ են: Գոհ եմ, որ խփեցի այդ գոլը և իմ վրայից հանեցի այդ բեռը:
Սկզբից «Աթլետիկը» ճնշում էր գործադրում, ինչի պատճառով բարդ էր տեղաշարժել գնդակը: Բացի այդ, նրանք պահեր էին ստեղծում: Սակայն երկու գոլից հետո սկսեցինք վերահսկել խաղի ընթացքը»,- Ալկասերի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



