Աբու Դաբիում ուժեղ քամու պատճառով «ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը կանգ է առել վերելքի կեսին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱբու Դաբիում քամին քիչ է մնացել լուրջ միջադեպի պատճառ դառնա «ամերիկյան բլուրներ» ատրակցիոնում։
Ինչպես հաղորդում է The National պարբերականը՝ վկայակոչելով այգու ներկայացուցիչներին, միջադեպը տեղի է ունեցել Flying Aces ատրակցիոնում։ Այն բացվել է նախորդ տարի եւ համաշխարհային ռեկորդ է սահմանել որպես ամենաբարձր «շրջված հանգույց», որն ամենաարագ վերելքն ու վայրեջքն ունի։
Ուժեղ քամու պատճառով միացել է ավտոմատ մեխանիզմը եւ ատրակցիոնը կանգ է առել վերելքի կեսին։ Փրկարարներից 3,5-ական րոպե է պահանջվել յուրաքանչյուր ուղեւորին փրկելու համար։ Ընդհանուր առմամբ փրկվել է 24 մարդ։
Միջադեպի պահին քամու ուժգնությունը կազմել է 75 կմ/ժամ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



