Պակիստանում ձնահոսքից 14 մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊակիստանում ձնահոսքից առնվազն 14 մարդ է մահացել, այդ թվում 6 երեխաներ։
Ինչպես հաղորդում է DAWN թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, որոնողական-փրկարարական ծառայության աշխատակից Նիզամիուդին Շահը պարբերականին հայտնել է, որ 14 մարդու մարմին է դուրս բերվել ձյան տակից։
Նրա խոսքով, 5 շինություն ամբողջությամբ ոչնչացել է, 25-ը մնացել է ձյան տակ։
Տուժածներից 9-ին տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանության տվյալներով, անվտանգության 7 աշխատակիցներ տուժել են մեկ այլ ձնահոսքից Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



