Աֆղանստանում «Թալիբանի» ավելի քան 50 գրոհային է ոչնչացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում վերջին մեկ օրում «Թալիբան» շարժման ավելի քան 50 գրոհային է ոչնչացվել, այդ թվում շարժման հրամանատարներից մեկը։
Ինչպես հաղորդում է Khaama Press-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը, գրոհայինները ոչնչացվել են Գիլմենդ նահանգում ռազմական գործողության ընթացքում։
Իրավիճակն Աֆղանստանում վերջին ամիսներին զգալիորեն վատթարացել է։ «Թալիբան» շարժումը, որը ավելի վաղ վերահսկում էր երկրի գյուղական շրջանների մեծ մասը, հարձակողական գործողություններ է սկսել մեծ քաղաքների վրա։ Բացի այդ, երկրի տարածքում ակտիվացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



