Էգեյան ծովում միգրանտներով նավակ է խորտակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷգեյան ծովի հյուսիսում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող մոտորանավակ է խորտակվել։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը, հավելելով, որ մարդիկ այդ նավակով փորձում էին հասնել հունական Լեսբոս կղզի։
Նավակում եղել է 46 փախստական, այդ թվում 8 կին եւ 7 երեխա։ Նավակը ծով է դուրս եկել Այվանջիկի շրջանից։
Ափից 2 մղոն հեռավորության վրա նավակի շարժիչը շարքից դուրս է եկել, որից հետո փոթորիկը սկսել է ջրով լցնել նավակը։ Առափնյա ծառայության նավակներով հնարավոր է եղել փրկել 45 մարդու։ Նրանք Սիրիայի, Աֆղանստանի, Կոնգոյի, Եթովպիայի, Էրիթրեայի, Բանգլադեշի եւ Կամերունի քաղաքացիներ են։
Մի եթովպացի կին համարվում է անհետ կորած, նրա որոնումները շարունակվում են։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



