Կառավարությունը հաստատեց 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության նիստում նշեց, որ ըստ ռազմավարության` առաջնահերթությունը տրվելու է չորս ոլորտների, որտեղ հակակոռուպցիոն միջոցառումներ կիրականացվեն: «Դրանք են առողջապահությունը, կրթությունը, պետական եկամուտների հավաքագրումը և ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունը»,- ասաց նախարարը:
Միաժամանակ, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվեց օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին առաջարկել յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել տարեկան հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի մասին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հակակոռուպցիոն նոր խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 28-ին:



