Էստոնիայի նախագահը հեղինակավոր դահուկավազքի մարաթոնում 70-րդ տեղն է զբաղեցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԷստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Ֆինլանդիայում անցկացվող «Ֆինլանդիա Հիիտո» հեղինակավոր դահուկային մարաթոնում մասնակցել է կանանց շրջանում ազատ ոճի 50 կմ-անոց մրցավազքին:
Ըստ Delfi-ի՝ նախագահը 70-րդ տեղն է զբաղեցրել՝ սահմանված տարածությունն անցնելով 4 ժամ 7 րոպե 30.4 վայրկյանում: Ընդհանուր առմամբ, 50 կմ-անոց մրցավազքին 215 կին է մասնակցել:
Մարաթոնին մասնակցել են նաեւ Էստոնիայի նախագահի ամուսինն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը: Կալյուլայդը հայտնի է սպորտի հանդեպ մեծ սիրով: Անցյալ կիրակի էլ նա մասնակցել էր Վիլյանդի լճի վրա անցկացված Մուլգի չմշկավազքին:
«Ֆինլանդիա Հիիտո» ամենամյա մարաթոնին ամեն տարի շուրջ 6 հազար դահուկորդ է մասնակցում ամբողջ աշխարհից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



