Լատվիայի իշխանությունները տուգանել են բանակում ծառայությունից խուսափած կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼատվիայի իշխանությունները տուգանել են բանակում ծառայությունից խուսափած կնոջը: Այս մասին հաղորդում է Delfi-ն:
Լատվիական օրենսդրության համաձայն՝ Ազգային զինված ուժերից հեռանալուց հետո անգամ զինվորականները «նախկին» չեն դառնում, այլ պահեստազորային են մնում: Վերջին շրջանում Լատվիայում սկսել են նման զինվորականներին ծանուցագիր ուղարկել՝ պահանջելով զինծառայողի ունակությունների վերականգնման դասընթացներ անցնել:
Չներկայացած քաղաքացիներին մինչեւ 210 եվրոյի չափով տուգանում են: Հունվարին դատարանն արդեն պատժել է երեք քաղաքացու: Նրանցից մեկը կին է, որը, Facebook-ի գրառումներից դատելով, ներկայում Լատվիայում չի բնակվում: Այս երեք դեպքերում տուգանքի չափը 50-70 եվրո է կազմել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



