Բելգրադի կենտրոնում 500կգ-անոց ռումբ է պայթեցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգրադի կենտրոնում բազմահարկ համալիրի կառուցման համար տարածք պատրաստելիս հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների շուրջ 500-կիլոգրամանոց ռումբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «РТС»-ին:
Ռումբը հայտնաբերվել է 9 մետր խորության վրա: Քանի որ այն տեղափոխելն անհնարին է եղել, որոշվել է տեղում այն պայթեցնել:
«Ռումբը ոչնչացնելու գործողությունն անց է կացվել լիովին ըստ պլանի: Շնորհակալ եմ քաղաքացիական պաշտպանության ծառայության բոլոր աշխատակիցներին»,- ասել է նախարարի օգնական և արտակարգ իրավիճակների հարցով ղեկավար Պրեդրագ Մարիչը:
Գործողության ժամանակ փակվել են մոտակա չորս փողոցները: Ռումբի պայթյունը սեյսմիկ ցնումներ է առաջացրել 1.3 մագնիտուդ ուժգնությամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



