Բաքվում «առեւանգված» ՊԱՏ-ի աշխատակիցը թաքնվում էր խոշոր պարտքի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում գտել են պետավտոտեսչության «առեւանգված» աշխատակցին: Պարզվել է՝ նա պարզապես թաքնվում էր խոշոր պարտքի պատճառով:
Ըստ haqqin.az-ի՝ նախօրեին լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ՊԱՏ-ի աշխատակից Ալիշ Քերիմովը ծառայողական մեքենան կայանել է ոստիկանության վարչության հարեւանությամբ եւ ոչինչ չհաղորդելով ղեկավարությանը՝ անհետացել է անհայտ ուղղությամբ: Հայտնաբերվելուց հետո Քերիմովը նշել է, որ կապի դուրս չի եկել, քանի որ չգիտեր, որ իրեն փնտրում են:
Ոստիկանության մամուլի ծառայությունում նշել են, որ Քերիմովին, ամենայն հավանականությամբ, աշխատանքից կազատեն անփութության համար: Ըստ տեղեկությունների՝ նա խոշոր պարտք է կուտակել՝ պարտվելով ազատային խաղերում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



