Հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2017-ի» տոմսերի արժեքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿիևում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի տոմսերը կարժենան 40-200 եվրո: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերությունից:
«Միջինում տոմսերի արժեքը կտատանվի 40-200 եվրոյի միջև, VIP-տոմսերը կարժենան 200 եվրոյից քիչ ավելի», - ասել է ուկրաինական հանրային հեռարձակող ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքով` տոմսի գինը հաշվարկելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դա միջազգային մրցույթ է, և տոմսերը գնելու են ոչ միայն ուկրաինացիները:
Նշվում է, որ տոմսեր են վաճառվելու 9 միջոցառման համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել «Եվրատեսիլ-2017-ի» կարգախոսը` Celebrate Diversity։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



