Արարատի նորանշանակ մարզպետն ավտովթարի է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում այսօր Ժամը 08։50-ի սահմաններում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, «ՎԱԶ» 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ «ՎԱԶ» 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին և վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



