ՀՀ կառավարությունը բարձրացրեց դատախազների աշխատավարձերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը 2016 թվականից կբարձրացնի դատախազների աշխատավարձերը: Գործադիրը հավանություն տվեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդպիսով կվերացվի դատախա զության համակարգի ու Քննչական կոմիտեի աշխատավարձերի անհավասարությունը:
Մասնավորապես, նախագծով նախատեսվում է մարզային ու կայազորային դատախազների աշխատավարձերի գործակիցը 7.5–ից բարձրացնել 8 բալ, զինվորական դատախազի տեղակալի դրույքը սահմանել 9, Երևանի շրջանային դատախազինը՝ 8, գլխավոր դատախազության բաժինների ղեկավարներինը՝ 7.5, մյուս աշխատակիցներինը՝ 5.5-ից 7.25:
2015 թվականի բազային աշխատավարձը (որին ավելացվելու են գործակիցները) սահմանված է 66 հազար 140 դրամ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



