Թրամփը եւ Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի համարտության կարգավորման հնարավորությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությանը եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ կողմերն արծարծել են ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցը: Թրամփը «հայտարարել Է դաշինքին հաստատակամ աջակցության», ինչպես նաեւ «սերտ կոորդինացման եւ համագործակցության» պատրաստակամության մասին՝ այն մարտահրավերները դիմագրավելու համար, որոնց նա բախվում Է:
Դրա հետ մեկտեղ Թրամփը եւ Ստոլտենբերգը խոսել են այն մասին, թե ինչպես հասնել այն բանին, որ դաշինքի անդամ բոլոր երկրները «կատարեն ֆինանսական բնագավառում իրենց ստանձնած պարտավորությունները»:
Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների եվրոպական հանդիպմանը, որը պլանավորված Է ընթացիկ տարվա մայիսի վերջին:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը եւ Ենս Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի իրադրությանը վերաբերող հարցերը եւ ուկրաինական համարտության կարգավորման հնարավորությունները:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



