Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԻՆՉՊԵՍ Է ԵՂԵԼ. Չարենցավանում տոկոսի տակ ընկած ընտանիքը խեղդվել է ջրանցքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ԱՌԱՋԻՆ»

1993 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ն անց 30-ին 1955 թվականին ծնված Սարո Շ.-ն իր ընտանիքի անդամներին՝ կնոջը՝ 1957 թ. ծնված Մանուշին, երեխաներին՝ 1992 թ. ծնված Ադիսին, 1991 թ. ծնված Քրիստինեին և 1990 թ. ծնված Կարենին հրել-գցել է Սևան-Չարենցավան ջրանցքը, հետո ջրանցքն է նետվել նաև ինքը: Ընտանիքից փրկվել է միայն 3-ամյա Կարենը, նրան ջրանցքից դուրս է բերել ու խեղդվելուց փրկել է «Հաստոցաշինական» գործարանի բանվոր Ռաֆիկ Արմենյանը:

Չոր հաղորդագրության մեջ մի ընտանիքի կործանումն է ընդգրկված, իսկ կործանման պատճառները նույնքան ցավալի են, որքան՝ հենց կործանումը…

Սարո Շ.-ն Չարենցավանում հայտնի էր որպես դոլարավաճառ:

Ըստ ճանաչողների՝ ուտող-խմող, ասող-խոսող մարդ էր, սրտաբաց ու առատաձեռն: Նա դոլարի փոխանակումը կատարում էր տոկոսով վերցրած գումարներով՝ համոզված, որ «բիզնեսը» կարդարացնի իրեն, ու երբեք «տակ չի տա»:

Չարենցավանում Սարոյի ընտանիքը համարում էին բարեկեցիկ, համերաշխ ընտանիք:

Բայց այնպես է ստացվել, որ Սարոն հայտնվել է «տոկոսի տակ», այնպիսի պարտքեր են գոյացել, որոնք նա չի կարողացել մարել՝ իր դոլարափոխանակությամբ:

Պարտքատերերը Սարոյին հանգիստ չեն տվել, անգամ պարտքի դիմաց տարել են նրա «Զապորոժեցը», որ նա շահել էր 30 կոպեկով…

Սարոն սկսել է մտածել տունը վաճառելու մասին, բայց վախեցել է, որ ընտանիքը կմնա անօթևան…

1993 թվականի ամռանը Սարոյի ընտանիքը հյուրընկալել է Իրանից ժամանած հյուրերի. Սարոյի կնոջ ընտանիքը հայրենադարձվել էր Իրանից:

Ըստ ճանաչողների՝ Սարոն իրանցի հյուրերին պատվել է ճոխությամբ, եղել է շռայլ՝ ինչպես միշտ: Նա ծրագրել էր մեկնել Իրան, որոշակի հույսեր էր կապում այնտեղ ապրող բարեկամների հետ:

Բայց հյուրերի մեկնելուց հետո Սարոն հայտնվել է նոր, ավելի անհաղթահարելի պարտքերի ճիրաններում: Նա ընկել է ծանր հոգեվիճակի մեջ…

Ըստ ճանաչողների՝ սեպտեմբերի 4-ին Սարոն ու կինը շատ անհանգիստ են եղել, նրանք խեղճացած են թվացել, մոլորված…

Հաջորդ օրվա կեսօրին հարևանները տեսել են, որ ամբողջ ընտանիքը գեղեցիկ հագնված գնում է դեպի մայրուղին, իրականում՝ նրանք գնում էին դեպի ջրատարը:

Սարոյի կինը հետ է նայել ու այն ժամանակ լսողներին անհասկանալի տխրությամբ ասել է. «Էլ չենք տեսնվի»: Մարդիկ մտածել են՝ Սարոն ընտանիքով մեկնում է Իրան՝ մշտական բնակության…

Ջրանցքից դուրս բերված ու կյանք վերադարձված երեքամյա Կարենը պատմել է, որ ծնողները իրենց տարել էին «լողանալու»: Սկզբում երեխաներին են նետել ջրատարը, հետո իրենք են նետվել:

Կարենին հարցրել են՝ ո՞վ է փրկել քեզ: Երեխան պատասխանել է՝ Հիսուսը…

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին