Քեյթը, Ուիլյամը եւ Հարրին մասնակցել են մարաթոնյան վազորդների մարզմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրքայազն Ուիլյամը, արքայազն Հարրին եւ Քեմբրիջի դքսուհին կարողացել են փոխանցավազքում միմյանց հետ մրցել Heads Together սոցիալական արշավի շրջանակներում, որը պայքարում Է հոգեկան հիվանդությունների ստիգմատիզացման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրանք միացել են մոտավորապես այն 150 վազորդներին, որոնք Եղիսաբեթ թագուհու Օլիմպիական զբոսայգում պատրաստվում Էին Heads Together-ի աջակցման լոնդոնյան մարաթոնին:
Վազքահերթում հաղթել Է արքայազն Հարրին:
Թագավորական ընտանիքի երեք անդամներն ակտիվորեն մասնակցում են սոցիալական արշավին, որը մարդկանց հորդորում Է չամաչել իրենց հոգեկան եւ հոգեբանական խնդիրներից:





1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



