Ֆորշի առողջական վիճակն արդեն լավ է
ԼԱՅՖԵրեկ տեղեկություններ տարածվեցին, թե երգիչ Ֆորշի ինքնազգացողությունը «Ֆորշ ակումբում» կտրուկ վատացել է: Ըստ լուրերի՝ երգելու ժամանակ նա գունատվել է, ընկերներն իջեցրել են բեմից և շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։
Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Ֆորշ հետ եւ տեղեկանալ նրա առողջական վիճակից: Մեզ հետ զրույցում Ֆորշը նշեց, որ տարածված տեղեկությունները մասամբ սխալ են.
«Ինձ հիվանդանոց չեն տեղափոխել, այդ տեղեկությունները սխալ են, հիմա էլ տանն եմ ու արդեն ինձ լավ եմ զգում: Այո, մի փոքր ինձ վատ զգացի, քանի որ ինձ մոտ մեկ-մեկ երակների խցանում է տեղի ունենում, սակայն շտապօգնության աշխատակիցները եկան ակումբ, համապատասխան ներարկում կատարեցին ու գնացին, որից հետո էլ ես ինձ ավելի լավ զգացի»,- մանրամասնեց երգիչը:
Life.panorama.am-ը առողջություն է մաղթում սիրված երգչին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



