Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

15-ամյա դստեր անակնկալը՝ Անահիտ Կիրակոսյանի և ամուսնու հարսանիքի 5-ամյակի առթիվ

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակը, այսօր նշում են ամուսնության 5 ամյակը: Զույգը երեխաների հետ մեկնել է Եգիպտոս, որտեղ էլ նշում են ընտանիքի համար կարևոր օրը: Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտը պատմել է, թե ինչպես են նշելու օրն ու ինչու չի հասցրել անակնկալ մատուցել ամուսնուն:

 «Երկու առիթ ունեինք՝ փետրվարի 3-ին աղջկաս՝ Լաուրայիս 15-ամյակն էր, իսկ այսօր մեր ամուսնության 5 ամյակն է: Ամուսինս առաջարկեց այս երկու առիթները նշել տաք Եգիպտոսում: Առանց մտածելու համաձայնեցինք, և ամբողջ ընտանիքով փախանք երևանյան ցրտից»,- ասաց Անահիտը:

 Դերասանուհին ամեն տարի անակնկալ է մատուցում ամուսնուն, սակայն այս տարի չի հասցրել: «Եգիպտոս մեկնելու որոշումն անսպասելի էր: Այս անգամ Արտակն ինձնից առաջ ընկավ, չհարցրի տեսահոլովակ նկարահանել: Հենց վերադառնանք Հայաստան, Արտակին ուշացումով կշնորհավորեմ:)»,- ասաց նա ու հավելեց, որ այսօր երեկոյան կնշեն ամուսնության տարեդարձը, սակայն դեռ չգիտի՝ որտեղ և ինչպես:

 «Կարևորն այն է, որ օրը սկսել ենք միասին՝ ջերմ խոսքերով ու շնորհավորանքներով: Ծիծաղելի էր, երբ Հայկս եկավ, ասաց՝ մամ, բա որ դուք ամուսնացաք, ես որտե՞ղ էի:)»,- ասաց նա:

 

 Ի դեպ, նրանց աղջիկը՝ Լաուրան, այսօր հուզիչ գրառում է արել Արտակի և Անահիտի ամուսնության տարեդարձի առթիվ, որն անակնկալ է եղել ծնողների համար: «Սեր, որը պայքարեց ու հաղթեց, որը ցույց տվեց, որ չկան խոչընդոտներ`երբ կա իրական սեր:) Հինգ տարի առաջ աշխարհի ամենաՄարդիկ ընտանիք կազմեցին՝ Պապաս, Մամաս, շնորհավո՜ր: Միշտ լինեք միասին) Իրար մասին միշտ էդպես սիրով խոսեք: Սիրում եմ ձեր խենթ զույգը»,- գրել է նա:

 Դերասանուհին մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, թե որքան է կարևորում աղջիկների հետ հարաբերությունների ջերմությունը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դա ամենալավ գրառումն էր, որ կարդացել է: «Շատ սիրուն ու հուզիչ էր գրել: Ամենակարևորն այն է, որ հրապարակված նկարները թաքուն «գողացել» էր մեր հեռախոսից:) Ամենալավ «գողությունն» էր»,- նշեց նա:

 Անդրադառնալով իր և ամուսնու հարաբերություններին՝ Անահիտը նշեց, որ Արտակին ճանաչելուց հետո մի բանաստեղծություն է գրել, որը լավագույնս արտահայտում է իր մտքերը.

Մի վայրկյան կյանք ապրել կյանքում,

Թե կյանք ապրել առանց վայրկյան:

Մի վայրկյանում այնքան է կյանք,

Որքան վայրկյան չկա կյանքում:

Մի կյանք ես դու… ես՝ մի վայրկյան,

Իմ կյանքը լի է վայրկյանով,

Իսկ քո վայրկյանը՝ կյանքով:

Առանց վայրկյան էլ կյանք չկա:

Ա՜խ, երանի մեր ողջ կյանքում

Ապրեինք կյանքը մի վայրկյանում…

 Վերջում Անահիտը նշեց, որ ամուսնու շնորհիվ իր կյանքի վայրկյանը լցվել է կյանքով:

Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր Կամենդատյան