Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առանց երկար մտածելու, ուրախությամբ ընդունեցի. Ավո Խալաթյանը՝ «Արմենիա» TV-ի առաջարկի մասին

ԼԱՅՖ
Արդեն մի քանի օր է, ինչ «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման եթերում սիրված հաղորդավարների շարքը համալրել է դերասան, երգիչ Ավո Խալաթյանը: Թեեւ բազմաթիվ հրավերներին, նրան հեռուստաէկրաններին հազվադեպ կարելի է տեսնել, իսկ թե ինչպե՞ս է այս անգամ Ավոն համաձայնվել ու ընդունել առաջարկը, պատմել է Life.panorama.am-ին.
 
«Արդեն մոտ ութ տարի է, ինչ աշխատում եմ «Ա Թի Վի» հեռուստաընկերությունում: Այստեղ հանդես եմ գալիս որպես հեռուստաընկերության ձայնը ներկայացնող՝ ծանուցելով սպասվելիք հաղորդումների մասին: Այսինքն՝ աշխատում էի հեռուստաընկերությունում, որը «Արմենիա» հեռուստաընկերության հետ նույն հոլդինգի կազմում է, սակայն աշխատանքս կադրից դուրս էր: Ինչ վերաբերվում է այս առաջարկն ընդունելուն, այն առանձնանում էր բոլոր հրավերներից, քանի որ նախորդները անվերջ ու անհամար սերիալներ էին, որոնցում ոչ մի կերպ չէի ուզում նկարահանվել: «Արմենիա» հեռուստաընկերության կողմից այս առաջարկն ինձ շատ հետաքրքրեց ու սիրով, առանց երկար մտածելու, ուրախությամբ ընդունեցի: Բացի այս, ինքս ինձ համար էլ ուզում էի փոխել կյանքիս ռիթմը»,- պատմեց Ավո Խալաթյանն ու ժպիտով շարունակեց.
«Մեծ սիրով եմ աշխատում, քանի որ իմ նույն աշխատավայրում եմ, իմ սիրած շենքում, որտեղ ամեն բան ու գրեթե բոլորն ինձ ծանոթ են: Նոր աշխատակազմում էլ շատ արագ ինտերգրվեցի, «Բարի լույս»-ում աշխատանքս շատ հաճելի մթնոլորտում է ընթանում, ողջ թիմի հետ իսկական ընտանեկան հարաբերություններում ենք, անգամ արդեն ընդհանուր աշխատանքային խումբ ունենք համացանցում, ու այնքան ենք իրար գրում տարբեր հարցերով, որ իմ մարտկոցը անջատվում է: Լավ թիմը հաջող աշխատանքի ուղիղ կեսն է, եթե ոչ ավելին»:
 
Ավո Խալաթյանի խոսքով՝ նա շատ լուրջ է վերաբերվում նոր աշխատանքին.
 
«Ինչպես ասում են՝ ինչպես օրդ սկսես, այնպես էլ կշարունակվի: Առավոտյան թողարկման հաղորդավարի աշխատանքը այնքան էլ հեշտ չէ հենց նաեւ այդ առումով: Պետք է կարողանալ լավ տրամադրություն հաղորդել մարդկանց, որպեսզի օրվա շարունակությունը լավ լինի: Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ անում եմ, որպեսզի հնարավորինս լավ ներկայանամ, սակայն ինչպես բեմ բարձրանալիս, այնպես էլ եթեր մտնելիս՝ ամեն անգամ ներքին հուզմունք կա: Ինչեւէ, պետք է կարողանալ հասնել պրոֆեսիոնալիզմի այն աստիճանի, որպեսզի հեռուստադիտողից թաքցնես այդ հուզմունքը»,- նկատեց հաղորդավարը:
 
Բացի «Բարի լույս»-ից, Ավո Խալաթյանը շարունակում է աշխատել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում.
«Գործող ներկայացումներից զատ՝ այս պահին ներգրավված եմ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ «Գողը դրախտում» ներկայացման մեջ: Այստեղ գլխավոր դերն եմ փորձում: Ի դեպ՝ պրեմիերան կկայանա փետրվարի 24-ին»,- նշեց նա:
Աշխատանքային զբաղվածությունը Ավո Խալաթյանին չի խանգարում, որ ժամանակ տրամադրի նաեւ ընտանիքին.
«Աշխատանքային օրերին զբաղվածությունս շատ-շատ մեծ է, բայց ես ընտանիքիցս ժամանակը չեմ խլում: Փորձում եմ երեխաներիս հետ շատ ժամանակ անցկացնել, իսկ կիրակիներս ամբողջովին նրանցն է»,- ավարտեց մեր զրուցակիցը:
 
Գիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը