Թուրքիայի Շըրնաք նահանգում թուրք-քրդական հերթական բախումը շատ զոհեր է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Շըրնաք նահանգի Բեյթուշեբափ գավառում Քրդական բանվորական կուսակցության կողմից իրականացված հարձակումը կրկին մարդկային կյանքեր է խլել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, սեպտեմբերի 24-ի գիշերը 25-ի առավոտյան իրականացված երկու հարձակումների հետևանքով զոհվել է 2 զինվոր: Եվս 8 զինվոր և մեկ քորուջու:
Քուրդ զինյալների գործողություններին ի պատասխան թուրքական զինուժը գործողություններ է իրականացրել, որոնց մասնակցել են ոչ միայն ցամաքային ուժեր, այլև հայտնաբերելու նպատակով տարածաշրջանում լայնածավալ աշխատանքներ են սկսվել, որոնց մասնակցել է նաև օդուժը: Գործողությունների հետևանքով սպանվել է 34 քուրդ զինյալ:



