Հայաստանում մսի արտադրությունն աճել է 5.6%-ով
ԲԼՈԳ2016 թվականի ընթացքում Հայաստանում արտադրվել է 52 հազար 796 տոննա տավարի միս, ինչը 2015թ. համեմատ ավելացել է 2 հազար 524,6 տոննայով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի՝ տավարի մսի մանրածախ միջին գինը 2016 թվականին կազմել է 2 հազար 444,4 դրամ մեկ կիլոգրամի համար, 2015 թվականի համեմատ այն նվազել է 15,2 դրամով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 12 հազար 625 տոննա խոզի միս՝ 2015թ-ի 13 հազար 971.5 տոննայի դիմաց:
Ընդհանուր առմամբ` 2016 թվականի Հայաստանում արտադրվել է 82 հազար 918 տոննա միս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.6%:
Էկոնոմիկ զարկերակ / ֆեյսբուք
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



