Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բայց դու չես գալիս». Արսեն Սաֆարյանն առաջին անգամ պատմում է երգի չբացահայտված պատմությունը (Video, photo)

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է.

BlogNews.am-ը պարբերաբար անդրադառնում է այն երգերին, որոնք ընդմիշտ դրոշմվել են 90-ականների սերնդի հիշողության  մեջ ու  այդ երգերը կատարողների համար ճանապարհ հարթել դեպի հայկական շոու-բիզնես: Այսօր «Բայց դու չես գալիս» երգի պատմության մասին զրուցում ենք երգիչ Արսեն Սաֆարյանի հետ, ում անզուգական ու զգացմունքային կատարումն էլ հենց այս գեղեցիկ երգը դարձրեց մեգահիթ:

«Երգը գրվել է 80-ականների վերջում, երբ դեռ եղբայրս Արցախում էր ապրում: Ընկերներով էստրադային խումբ ունեին ու երգեր էին գրում, կիթառի նվագակցությամբ կատարում: Այնպես որ, երգը մի քանի համահեղինակների ստեղծագործություն է: Ես երգը լսել եմ շատ ուշ՝ 93-94 թվականներին, երբ եղբայրս եկավ Ղարաբաղից: Ու քանի որ կիթառ նվագել էի սովորում, հենց այդ երգն էլ սովորեցի նվագել: Որտեղ որ հնարավոր էր՝ դասարանի հավաքույթ, թե երեկոյան բակում հավաքվեինք, հետագայում ուսանողական հանրակացարանում, միշտ երգում էի, ու բոլորը միանգամից սիրում էին այն: Եկավ մի օր, և ես որոշեցի լուրջ զբաղվել երաժշտությամբ, ու ահա այդ ժամանակ էլ լուրջ զբաղվեցի երգով, քանի որ գիտեի, որ այն շատ շահեկան է: Գործիքավորումն արեց Արեգ Առուստամյանը, և աշխատանքն ինձ միանգամից դուր եկավ: Երգը ձայանգրվեց «Ասպարեզ» ստուդիայում: Հետաքրքիր էներգետիկա ունի այդ երգը, ով լսում, սիրահարվում էր նրան: Հետո երգը սկսեցին պտտել ռադիոկայանները ու այն ամենուր հնչում էր»:

«Ուսանող էի, նստում էի երթուղային, ու երբ երգը հնչում էր, տեսնում էի՝ ինչպես են մարդիկ ուշադրությամբ լսում, իսկ ես իրենց կողքը նստած էի, բայց ոչ ոք ինձ չէր ճանաչում: Այդ տարիներին հայալեզու նման երգեր շատ քիչ էին ստեղծվում, բոլորը հիմնականում արտասահմանյան երգեր էին կատարում, և հիթային հայկական երգեր մատների վրա կարելի էր հաշվել: Հիշում եմ, որ այդ տարիներին երևի միայն Ֆորշը արդեն իսկ ուներ ծավալուն երգացանկ: Հեղինակային երգերի մասին չեմ խոսում, այդպիսիք շատ կային հատկապես ռոք ոճի մեջ, բայց սիրային, թեթև հիթային երգերը քիչ էին: Այդ տարիներին Երգի պետական թատրոնը շատ ազդեցիկ մի վայր էր և այնտեղ երգելը մեծ պատիվ էր, կար «Այո» շոու, որի արդյունքում ընտրված լավագույն երգերից 10-յակ էր կազմվում ու ձայներիզ ստեղծվում: Սակայն ձայներիզը չէր իմ նպատակը: Ինձ պետք էր, որ Արթուր Գրիգորիչն ինձ նկատեր: Երբ սկսեցի երգել, մինչև վերջ չընդհատեց, ու եթե սովորաբար մրցույթի մասնակիցների ելույթները նա կեսից ընդհատում էր, ինձ մինչև վերջ լսեց, ու վերջում ամբողջ դահլիճը ծափահարեց ինձ: Ահա այսպես էլ այս երգը օգնեց ինձ բացել Երգի պետական թատրոնի դռները»:

«Իսկ երբ Ֆորշը լսեց այն, առաջարկեց բոլոր համերգներին իր հետ շրջագայել ու կատարել այն: Պատկերացնու՞մ եք, ինչ հնարավորություն էր դա սկսնակ երգչի համար: Բոլոր առումներով այս երգն իմ կյանքում «ոսկե բանալու» դեր կատարեց: Շատերն իրենց կյանքում առաջին անգամ սիրելիների հետ հենց այս երգի տակ են պարել, սիրահարվել: Անգամ մի դեպք եղավ, երբ ինձ մի երիտասարդ զանգեց ու պատմեց, որ ողջ գիշեր երգի պատճառով չի քնել, որովհետև երգի բառերն անընդհատ պտտվում էին նրա ուղեղի մեջ: Երգը 27 տարվա պատմություն ունի և այսօր էլ այն շարունակում է պահանջված մնալ: Իմ բոլոր համերգներին ես այն կատարում եմ, ու հենց այս երգի ընթացքում է, որ ողջ դահլիճը ձայնակցում է ինձ»:

Ահա այսպիսի հրաշալի պատմություն ունի այս երգը, որը, սակայն, մինչ օրս այդպես էլ չունի իր տեսահոլովակը: Հուսանք՝ մոտ ժամանակներում Արսեն Սաֆարյանը կուղղի «ճակատագրական» այս սխալը ու երգին երկրորդ կյանք կնվիրի՝ նրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելով:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ Կարապետյան