ԱՄՆ-ից Էստոնիա է ժամանել անձնակազմ ու ծանր տեխնիկա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ից Էստոնիա է ժամանել վաշտի ծանր տեխնիկա, այդ թվում տանկեր ու հետեւակի մարտական մեքենաներ։ Ստորաբաժանման անձնակազմը ժամանել էր Էստոնիա անցած ուրբաթ, փոխանցում է ERR–ը։
Տապայում տեղակայված ԱՄՆ 173-րդ օդադեսանտային բրիգադի վաշտը կլքի Էստոնիան փետրվարի երկրորդ կեսին, դրան փոխարինելու կգա 69-րդ զրահային գնդի 1-ին գումարտակի վաշտը։
Վաշտի սպառազինումը ներառում է չորս M1A2 Abrams տանկ ու 15 Bradley մարտական մեքենա։
69-րդ զրահային գունդը ԱՄՆ 4-րդ հետեւակային դիվիզիայի 3-րդ բրիգադի մարտական ստորաբաժանումների կազմում է, որը այս տարվանից տեղակայվելու է ՆԱՏՕ-ի արեւելյան ֆլանգում։
Հուլիսին Վարշավայում անցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրները որոշել են դաշինքի արեւելյան ֆլանգում տեղակայել չորս միջազգային գումարտակ՝ հազար մարդ թվաքանակով։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան



