Համայնքների պալատի խոսնակը դեմ է Բրիտանիայի խորհրդարանում Թրամփի ելույթին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չպետք է թույլատրվի ելույթ ունենալ Բրիտանիայի խորհրդարանում։ Այս մասին հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։
«Ես դեմ էի Թրամփի ելույթին՝ մինչեւ միգրացիան խստացնելու մասին նրա հրամանագիրը , իսկ դրանից հետո ես էլ ավելի դեմ եմ»,- ասել է Բերքոուն։ «Ես զգում եմ մեր դիմակայությունը ռասիզմին ու սեքսիզմին, ու մեր աջակցությունը օրենքի առջեւ հավասարությանն ու անկախ արդարադատությանը»,- նկատել է նա։
«Օտարերկրյա առաջնորդի ուղերձը Խորհրդարանի երկու պալատներին ինքնաբերաբար ենթադրվող իրավունք չէ, այլ պատիվ որին պետք է արժանանալ։ Եղել են նախադեպեր, երբ մեր երկիր պետական այցերը չեն ներառել ելույթ խորհրդարանում»,- ասել է Բերքոուն՝ դիմելով օրենսդիրներին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



