Ծառուկյանը չի ցանկանում Լյուդմիլա Սարգսյանին ընդգրկել դաշինքի կազմում. «Ժամանակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«Թեև ՎՍԴՀԿ-ի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ իրենց հետագա ճանապարհը, նախընտրական համագործակցությունը պատկերացնում են միայն Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ տարիներ շարունակ իրենց համագործակցությունը արդյունավետ է եղել, սակայն Ծառուկյանը այդպես էլ չի համաձայնում նրան ընդգրկել դաշինքի կազմում։
Մեզ հասած տեղեկություններով՝ Լյուդմիլա Սարգսյանը անկախ բանակցություններից այդպես էլ չի ընդգրկվելու դաշինքի համամասնական ցուցակ։ Լյուդմիլա Սարգսյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ անկախ արդյունքներից՝ իրենք սատարելու են «Ծառուկյան» դաշինքին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



