ՌԴ-ի հետ Վրաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են. Մարգվելաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է վրացական պետության ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները նույն այն ռեժիմում են, որում դրանք եղել են, այսինքն՝ ռազմավարական համբերության ռեժիմում, որն իր բարդ կողմերն ունի: Ես նկատի ունեմ այն համաձայնագրերը, որոնք ռազավարական համագործակցության վերաբերյալ ձեւակերպվել են Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի հետ, եւ դրանք շատ խնդրահարույց են: Մենք այդ մասին խոսում ենք միջազգային բոլոր հարթակներում»,- հայտարարել Է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
2008 թվականի օգոստոսին Վրաստանը խզել Է ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը համարել են արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



