Չինական ավիաընկերությունն ուղեւորներին չվերթեր Է առաջարկել գերլուսնի տեսարանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Spring Airlines լոուկոստերն իր ուղեւորներին առաջարկել Է չվերթեր՝ գերլուսնի տեսարանով: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, ընդամենը սեպտեմբերի 26-ից մինչեւ 28-ն ավիաընկերությունը ծրագրում Է կատարել 100 նման թռիչք:
Հրատարակությունը նշում Է, որ Չինաստանի հյուսիսի բնակիչները պետք Է գնեն տոմսեր ինքնաթիռի ձախ կողի, իսկ հարավի բնակիչներն՝ աջ կողի մոտ գտնվող տեղերի համար: Հենց այդ տեղերից կբացվի աստղագիտական երեւույթի լավագույն տեսարանը:
Չվերթերի տոմսերի արժքը չի ճշտվում:



