Հիլարի Քլինթոնը տեսաուղերձում հայտարարել Է, որ ապագան կանանց Է պատկանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն իր մրցակից Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո հրապարակված իր առաջին տեսաուղերձում հայտարարել Է, որ ապագան կանանց Է պատկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Guardian թերթը:
«Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր առջեւ, ես առաջվա պես համոզված եմ, որ, այո՛, ապագան կանանց Է պատկանում»,- ասել Է Քլինթոնը Makers խորհրդաժողովի մասնակիցներին հղած ուղերձում, որը նվիրված Էր նաեւ կանանց իրավունքների պաշտպանությանը:
Քլինթոնը նաեւ հիշեցրել Է հանուն կանանց իրավունքների երթը, որը Թրամփի պաշտոնակալությունից հետո անցկացվել Էր ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում: Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել Է ավելի քան 2,5 մլն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



