Չինաստանում նախկին նախարարը դատապարտվել է ցմահ ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հանրային անվտանգության հարցերով նախկին նախարար Չժոու Յունկանը հինգշաբթի օրը դատապարտվել է ցմահ ազատազրկման, գրում է ria.ru-ն:
2015 թվականի ապրիլի սկզբին Չժոու Յունկանին առաջադրվել են պաշտոնական մեղադրանքներ մի շարք հանցագործությունների համար: Նախկին նախարարին մեղադրել են կոռուպցիայի, իշխանությունը չարաշահելու և պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ բացահայտելու համար:
Հինգշաբթի օրը դատարանը վճռել է, որ Չժոու Յունկանը մեղավոր է կաշառակերության և պետական գաղտնիք բացահայտելու համար: Նշվում է, որ նախկին նախարարը զրկվել է քաղաքական իրավունքներից, իսկ նրա ակտիվներն առգրավվել են:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



