ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը Ժնեւում շարունակում են Սիրիայի շուրջ շփումները. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուս եւ ամերիկացի դիվանագետները շարունակում են Սիրիայի շուրջ շփումները Ժնեւում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Աշխատանքային մակարդակով շփումները Ժնեւում շարունակվում Էին,-ասել Է նախարարը:-Յուրաքանչյուր շաբաթ Ժնեւում անցկացվում են հրադադարի եւ հումանիտար հարցերի խմբերի հանդիպումները: Այդ մեխանիզմների գծով ռուս եւ ամերիկացի դիվանագետների միջեւ շփումները մինչ այժմ շարունակվում են»:
Նախարարը վստահություն Է հայտնել, որ Ժնեւում Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետների շփումների ինտենսիվությունը նոր վարչակազմի օրոք չի նվազի:
«Հենց որ կազմավորվեն եւ համալրվեն վարչակազմի այն կառույցները, որոնք աշխատելու են սիրիական ուղղությամբ, ես համոզված եմ, որ (դիվանագետների շփումների ինտենսիվությունը) առնվազն չի թուլանա: Եվ մեր շփումները կվերսկսվեն արդեն քաղաքական մակարդակով, ես դրանում համոզված եմ, որովհետեւ ԻՊ-ն (Դոնալդ) Թրամփի վարչակազմի կողմից հայտարարված Է որպես գլխավոր սպառնալիք, որի դեմ հարկավոր Է պայքարել համատեղ»,-նշել Է նախարարը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



