Հնդկաստանում նոբելյան դափնեկրից գողացել են պարգեւատրման հավաստագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդկաստանի մայրաքաղաքում գողերը գիշերը կողոպտել են նոբելյան դափնեկիր եւ հայտնի իրավապաշտպան Քայլաշ Սաթյարթիի բնակարանը՝ հափշտակելով նրա նոբելյան հավաստագիրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hindu թերթը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Հրատարակության տվյալներով՝ գողությունը հայտնաբերել են Սաթյարթիի հարազատները: 63-ամյա իրավապաշտանն ինքը եղել Է արտասահմանում. նա մեկնել Էր Բոգոտա՝ մասնակցելու Նոբելյան դափնեկիրների գագաթնաժողովին: Հանցագործները նաեւ գողացել են թանկարժեք իրեր եւ Էլեկտրոնիկա: Ինչպես նշում են մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, գողացված իրերի թվում կարող Է լինել նոբելյան մեդալի՝ տանը պահվող պատճենը:
Ոստիկանությունը գրանցել Է գործը եւ հետաքննություն Է սկսել: Քայլաշ Սաթյարթին հնդիկ հայտնի իրավապաշտպան Է եւ սոցիալական ակտիվիստ, որը հանդես Է գալիս ի պաշտպանություն երեխաների իրավունքների: 2014 թվականին նա 17-ամյա պակիստանցի Մալալա Յուսուֆզայի հետ ստացել Է խաղաղության Նոբելյան մրցանակ «երեխաների եւ երիտասարդության կեղեքման դեմ եւ հանուն բոլոր երեխաների կրթության իրավունքի» պայքարելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



