Թմրամիջոց պահելու կասկածանքով 42-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Կապանի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Երկաթուղայինների փողոցի թիվ 3 շենքի մոտակայքից բերման են ենթարկել 1975 թ. ծնված քաղաքացուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 5 մլգ տարողությամբ, չօգտագործված ներարկիչ, 20 մլգ տարողությամբ, օգտագործված դատարկ ներարկիչ, իսկ գուլպայի միջից՝ 2 մլգ տարողությամբ ներարկիչ՝ սպիտակ թափանցիկ հեղուկով:
Ըստ Ռոբերտ Ք.-ի հայտարարության՝ ինքը առավոտյան թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



